Նախագիծ. «Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում

281668522_1089604648570221_120757024368518502_n

Նախագիծ. Համբարձման ծեսը

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Սովորողների տարիքային խումբը

Կրտսեր դպրոց-պարտեզների, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքներ

Ծեսն իրականացնողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը սովորողին, ուսանողին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Համբարձման նյութեր, տեսանյութեր

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես. 5 տարեկանների խումբ

Համբարձման ծեսը ճամփորդությամբ․ բարձունքի հաղթահարում

Համբարձման ծեսով դեպի Սաղմոսավանք

Համբարձման ծեսի պատրաստություն նախակրթարանում

Համբարձում է, գարուն է…

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий