Համբարձման ծեսով դեպի Սաղմոսավանք

187450557_917931048992394_4523225316603399810_n

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ,ծնողներ.դասավանդողներ

Վայրը՝ Սաղմոսավանք,Արագածոտնի մարզ,գ Սաղմոսավան

Օրը՝ Մայիսի 17

Ժամը՝ 10:00 16:00

Նախագծի պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան

Ծիսական մասի պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ազգային արժեքների տարածում
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:



Նախապատրաստական աշխատանք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը.
  • Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Արդյունքներ՝

Ծեսն իրականացնողը կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий