Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն. նախագծեր

309107746_1215436305686054_9170666644242693333_n

Կոմիտասը նկարներում երաժշտանկարչական նախագիծ
Խաղ-ուսուցում «Խնոցի, հարոցի» ծես. նախագիծ
Համերգ-Ձոն
Լիսիցյանական օրեր. Պարատուն

 

Անավարտ…

Արև դուարև քու խեր

Արև դու, արև քու հեր,
Արևու կեսն ա քու մեր,
Բարդու ծառ՝ քու հորոխպեր,
Ուռի ծառ քու քեռիներ,
Կլոր-մլոր հորքուրներ,
Սև ու դեղին մորքուրներ…
Արև դու, արև քու հեր,
Արևու կեսն ա քու մեր:

Մեր, մի մանա

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Անուշ բալիս ես ղուրբան,
Քաղցր բալիս ես ղուրբան,
Նախշուն երեսիդ մեռնիմ,
Սիրուն թաթերիդ մեռնիմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Ձագ ու ձագուկ, ձագարակ,
Ձագըս էլեր բերդի բարա,
Կանչեցի տեր Զաքարա,
Օր քեզի օրհնե, բալա:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Հարիր, հարիր, հարիր ման,
Բաժիդ մեռնիմ, բազըրկան,
Ծամերիդ ծամթել դնեմ,
Աչքերիդ սուրմա քաշեմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Ախչիկըս ախչա ունի,
Համամի բոխչա ունի,
Զառով սանդուխչա ունի,
Մարդի գնա՝ տուն ունի:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Թռնոցի

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,
Ոտդ ա մտել վարդի փուշիկ:  (2×)
Շատ խորոտ ես պագդ անուշիկ,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս:

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս վերեն Վանա,
Դարդեդ եղել եմ դիվանա,  (2×)
Պագիկ մի տուր սիրտս հովանա,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,
Շատ խորոտ ես, պագդ անուշիկ:  (2×)
Կերել եմ ծոցիդ միջինը,
Մեկ էլ էն սրտիդ միջինը,

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий