Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Без названия (2)

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Օր՝ մարտի 18

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք

Համակարգող՝ Հարավային դպրոց

Խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Ընթերցանության համակարգող՝ Անահիտ

Լուսաբանումը՝ Ասող-խոսող TV

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Ն. Շնորհալի՝ «Առաւօտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Շնորհալի՝ «Նոր ծաղիկ» -նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան,
մենակատար՝ Մարիամ Մնացականյան

  • Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Հոգևոր ընթերցում

Բան ՂԵ

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

  • «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

  • Մխիթար Սեբաստացի֊« Աղաչեմք զՔեզ»

Ոկալ՝ Սյուզի Մարգարյան, Լուիզ Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

  • Յամենայնի օրհնեալ ես, Տէր

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

Եկմալյան՝ « Ամեն հայր երկնավոր» —Հարավային դպրոցի երգչախումբ

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий