Ձմեռային ազգագրական փառատոն. Նախագիծ 2022

167431244_742177126668201_5172532025769678328_n

Անցկացման ժամանակահատվածը` Հունվարի 10-ից հունվարի 29-ը։

Ազգագրության փառատոնի կազմակեպիչն է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր  դպրոցներով և քոլեջով:

Ձմեռային ազգագրական փառատոն 2022 թ. նախագիծ

Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ը հրավիրում է…

Ձմեռային ազգագրական փառատոն 2022՝ կազմակերպում, մասնակցություն, օրակարգ

«Սովորող-սովորեցնող» նախագծով ազգային խաղերգերի, խաղերի, պարերի, պարերգերի ուսուցում տարատարիք խմբերով…

Ծրագրում՝

Ազգային խաղեր

  • Աքլորակռիվ, գոմշակռիվ
  • Փայտերով ուժախաղեր
  • Պարան քաշոցի
  • Աղջիկ փախցնոցի

Ազգային խաղերգեր՝ 

  • Զմփիկ-զմփիկ
  • Հարի խնոցի

Ազգային պարերգեր՝ 

  • Կռունկ հոփ տուր
  • Հոպա զարկե ու քելե
  • Պաղ աղբյուր

Ազգային պարար՝ 

  • Ալաշկերտ 12 ոտ
  • Ախքտի քոչարի
  • Գյովդ Ապարանի

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Մասնակիցներ.

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք։

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

  • ազգային պարեր, պարերգեր
  • ձմեռային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային, ծիսական, թեմատիկ պարեր
  • տարազ, պարային կենցաղ, ատրիբուտներ
  • պարային սովորույթներ, հավատալիքներ, ավանդույթներ
  • տարածաշրջանային բարբառներ
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • ձմեռային ծիսական խոհանոց
  • աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
  • հայրենագիտական նախագծեր՝ ազգագրության փառատոնի հիմքով
  • քաղաքային քայլքով պարային, երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • բանահավաքչություն
  • պարային երևելիներ
  • պարային, խաղային, ծիսական նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • այլ

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ, ծես
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում։

Փառատոնային օրացույց 2022։

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий