Նախագծային աշխատանք՝ նոյեմբերի 5-9

33922237_2182018835157935_797516259397730304_n

Նախագիծ. «Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում»

Նախագիծ

«Երաժշտական նյութը` խաղ-ներկայացում», երաժշտական  գործիքով, պարով, երգով, խաղով

Նպատակ

Խաղի, խաղ-ներկայացման միջոցով ուսուցանել, յուրացնել երաժշտական նյութը:

Խնդիր

  • գտնել նոր ձևեր, միջոցներ,
  • ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցներիսովորողների տարիքային խումբը

Նախակրթարանի սաներ, կրտսեր դպրոցի սովորողներ

Ընթացք

  • երգի ուսուցում,
  • ընտրած երգի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ`ասիկներ, ասացվածքներ, փոքրիկ բանաստեղծություններ, թևավոր խոսքեր և այլն,
  • օգտագործել բնական, հարվածային և շրխկան նվագարաններ,
  • աշխատանքի ընթացքում սաների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգը յուրացնել արագ և արդյունավետ, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով ներկայացնել` դարձնելով խաղ-ներկայացում,
  • ունկնդրվող նյութն ուղեկցել ռիթմիկ նվագակցությամբ, պարային ռիթմիկ, պլաստիկ շարժումներով:

Արդյունք

Սաները, սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Երգ-ներկայացումը կարողանում են կատարել նաև բնության գրկում, լողավազանում և այլն: Կարողանում են ունկնդրել երաժշտական ստեղծագործությունը, խաղալ, իրենց ընկալունակությամբ կատարել ռիթմիկ նվագակցություն, պարային, պլաստիկ շարժումներ և այլն:

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Նախագծային աշխատանք. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий