Մայիսյան հավաք. Համբարձման ծես

59925483_2312256512145821_1479385194296246272_n

Ժամանակահատված՝ մայիսի 20-24
Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, 5-6 տարեկանների խմբեր, 1-5_րդ դասարանի սովորողներ
Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզ

Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքում կիմանա՝                                                            

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

Համբարձման երգեր, պարերգեր

Այ արևը, արևը
Դե տղերք
Զուլո
Համբարձում է, գարուն է
Հեյ իմ նազան
Հեյ-գյուլ-ե
Հոյ Մայրամ,Մայրամե
Մանի ասեմ ու շարեմ
Ջան-վիճակ-գրառումը՝Կոմիտասի
Վեր, հա վեր-վեր
Տեսեք վիճակն ինչ կուզի

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Նախագծային աշխատանք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s