Աշուն ուրբաթ

53113358_2320008221394256_759864321223163904_n

Օրը՝ Հոկտեմբերի 25
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարմարյա սրահ
Ժամը՝ 15:00
Պատասխանատու՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սաներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր…

. Ռուսերեն երգ-ֆլեշմոբ՝ Վիկտորիա Հովսեփյան

. Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբ և 2-րդ դասարան՝ «Դասարան երգչախումբ», դասվար՝ Լուսինե Գասպարյան
(դեղին բեմահարթակ)

Կոմիտաս՝ «Լորիկ»

 Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,

Արտիս միջից թռավ լոր,

Թռավ, ընկավ սար ու ձոր:

 Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Այ լորիկ, ջան լորիկ

Կլորիկ ու թմբլիկ:

 Լորիկ լորիկ այս տարի,
Արտս ցանել եմ գարի,

Ուր որ գնաս, շուտ արի,

Արտիս միջին ծվարի:

 Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Այ լորիկ, ջան լորիկ

Կլորիկ ու թմբլիկ:

 

«Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան»

Էսօր ուրբաթ է պաս է.
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:

Սըրտիկ մալուլ մի մընա,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Աշխարհ մարդու չի՛ մնա,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն  ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:


Աշունն  եկավ ցողալեն,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Ծառի թըփեր դողալն.
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան:

Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Աշխարհ մարդու չի՛ մընա,
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն  ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

. Թատրոնի ընտրությամբ գործունեության խումբ՝  Էլիզաբեթ Ադիկյան
  Թատերական էտյուդ՝ « Մոլորակ»

Համո Սահյան «Ուշ աշնան երգը»

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին:

Ականջների մեջ

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ—կարմիրը տարան

Իրենց թևերին:

Աչքերում իրենց թափուր մնացած

Բույն—օջախների պատկերը տխուր

Եվ կտուցներին` իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ—ծիվը տարան:

Չվող թոչուններն անցան գնացին

Շարան առ շարան…

«Սիրտս ի ճղիմ»

 Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,

Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն

 Մեջն ի ցանիմ վարդն ի շուշանԼե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան

Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

 Ջաղցի բոլոր մանր ի նուռ է,Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Սիրո տերին չսիք ծուռ է,

Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

 …Արագ մաս

 Մարգեր օրորը, մարգերի օրորը,Թելով է նխշուգ յար,

Թելով է նխշուն յար,

Քու դայրի բոլորը:

 Ախչի արի բան ասեմ, մարգերի օրորը,Մազերդ մանրիկ հյուսեմ,

Թելով է նխշուն յար,

Քու դայրի բոլորը:

 Մազս մանրիկ հյուսել եմ , մարգերի օրորը,Ալ տարազս հագել եմ,

Թելով է նխշուն յար,

Իմ դայրի բոլորը:

 Ախչի հագինդ չիթա, մարգերի օրորը,Ես կուզեմ հերդ չի տա,

Թելով է նխշուն յար,

Քու դայրի բոլորը:

 Աման աման մարգերս մնաց,Յարաբ յարս որ ճամփով գնաց:

Աման աման մարգերս մնաց,

Յարաբ յարս որ ճամփով գնաց:

 Հեյ լուսնակ ջան ուր կերթաս աման,Ընչի գիշերնով կերթաս աման:

Հեյ լուսնակ ջան ուր կերթաս աման,

Ընչի գիշերնով կերթաս աման:

 Երկինքն ամպե ձուն կուգա աման,Անուշ յարս տուն չի գա աման:

Էս գիշերը տարի է դառել,

Անքուն աչքիս քուն չի գա աման:

 Աման աման մարգերս մնաց,Յարաբ յարս որ ճամփով գնաց:

Աման աման մարգերս մնաց,

Յարաբ յարս որ ճամփով գնաց:

 Մարգեր օրորը, մարգերի օրորը,Թելով է նխշուգ յար,

Թելով է նխշուն յար,

Քու դայրի բոլորը:

 Հ. Սահյան՝ «Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել

Հնար չունի որոտալու,

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

 

 «Երի, երի, երի ջան»

Էս գիշեր լուսը տեսա,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Իմ յարը դուսը տեսա,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,

Ելել էր, ուխտ էր գալի,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Հրացանն ուսը տեսա,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

 

Արև էր ամպի տակին,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Սուրբ Հակոբ ճամբի տակին,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Մի էնպես ախպեր ունեմ,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Հրեղեն  ձին  թամբի տակի,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Իմ յարը դուսը տեսա,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,

Ելել էր, ուխտ էր գալի,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,

Հրացանն ուսը տեսա,

        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

 

Ե․Չարենց «Ինչ որ լավ է»

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա, —

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

«Արևը կայնե կեսօր»

Արևը կայնե կեսօր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Իմ յարը կուգա էսօր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Իմ յարի գալած ճամբեն,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Կըցանեմ կարմիր մասուր,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան:

 

Ջա՛ն յարո, բարով եկար,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Որ արտով, քարով եկար,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Ես մեկ օր չէի տեսել,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Ա՛խ, կարծես տարով չեկար,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան:

 

Մեր բաղում կա չինարի,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Ե՛կ, երթանք, ինձ հետ արի՛,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Դու՝ սոխակ, ես՛ վարդենի,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Տա՛ղ ասա, թփին թառի,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան,
Դե՛, քելե, դե՛ քելե, յա՛րո ջան:

 

«Տու՛ն արի, տու՛ն»

Երևան բաղ եմ արել,
Ա՛յ, արև, արև աղբե՛րս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև, բարև աղբե՛րս:

   Տու՛ն արի, տու՛ն արի, տու՛ն աղբե՛ր,
   Արի՛, իմ խորո՛տ աղբեր,
   Տու՛ն արի, տու՛ն արի, տու՛ն աղբե՛ր,
   Արի՛, իմ խորո՛տ աղբեր:

Էլի, բարեկամի մոտ,
Ա՛յ, արև, արև աղբե՛րս,
Լացս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև, բարև աղբե՛րս:

   Տու՛ն արի, տու՛ն արի, տու՛ն աղբե՛ր,
   Արի՛, իմ խորո՛տ աղբեր,
   Տու՛ն արի, տու՛ն արի, տու՛ն աղբե՛ր,
   Արի՛, իմ խորո՛տ աղբեր:

   

Ե․ Չարենց  «Զարմանալի աշուն»

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր

Եվ կորովի գրեր — երգիս համար:-

Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

 

 Կոմիտաս՝ «Հոյ Նազան»

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր խոր ձորերով եկար:

 

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունակ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գլխիս վրով պտիտ տուր,
Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Նախշուն թև թիթեռնիկ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Սրահը ծափ-դոփյունով կրկնում  է ՝ «Դան, դան, դանեդան»  4 անգամ
Մուտք են գործում կենտրոն 5 տարեկանները և շրջան կազմում :

 

«Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն»

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն…

Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Շիլա, շապիկ հագին էր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Պուտուկ փլավ էփեցի,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Կոլոտ հավուն կերցուցի:
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:… Դա՜ն

 

Հինգ էծ ունեմ ուլերով,
     Ի՛լիլի, դի՛լիլի,

Կաթ կըկըթեմ դույլերով,

     Ի՛լիլի, դի՛լիլի:

Սեր կըչափեմ կալչափով,

     Ի՛լիլի, դի՛լիլի,

Յեղ կըհանեմ լըվի տըկով,

     Ի՛լիլի, դի՛լիլի

     Ի՛լիլի, դի՛լիլի,

     Ի՛լիլի, դի՛լիլի…

 

  «Փափուռի»

Տանարի, նա, նա, նա, նարի նա,
Նա նարի կդիյո, Փափուռի: 

Տանարի, նա, նա, նա, նարի նա,

Նա նարի կդիյո, Փափուռի:

Էրկու քոլորիկ նոր հարս,
էրկուս քելեն հըտ իրաց,

Հըտ մեկին հանաք էրաց,

Մեկ լի ձեռք հինա դրած։

Տանարի նա, նա, նա, նա, նարի նա,

Նա, նարի կդիյո, Փափուռի:

Տանարի, նա, նա, նա, նարի նա,
Նա նարի կդիյո, Փափուռի: 

Տանարի, նա, նա, նա, նարի նա,

Նա նարի կդիյո, Փափուռի:

Գացի,գացի հեռեցա,
Բարձր սարին մոտեցա,

Զարկից անձրև ու հեղեղ,

Թռչից էդ զղարիբ վօրիկ։ 

Տանարի, նա, նա,նա, նարի նա,

Նա, նարի կդիյո, Փափուռի:

Տանարի, նա, նա, նա, նարի նա,
Նա նարի կդիյո, Փափուռի: 

Տանարի, նա, նա, նա, նարի նա,

Նա նարի կդիյո, Փափուռի:

Տո տղա, տղա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,

Գնա վերին թաղ արի,

Քաղե մանուշակ արի։ 

Տանարի, նա, նա, նա, նարի նա: Հե՜յ

Փափուռի ջան, փափուր,
Փափուռի ջան, փափուր,
Փափուռի ջան, փափուր,
Փափուռի ջան, փափուր, Հե՜յ:

 

Հովհ․ Թումանյան
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։

Էս էլ կանցնի` հանց երազում, թասդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

 

 «Էջմիածին»

 Քեզի մեռնիմ, Էջմիածին, 
Անարատ կաթ, Աստվածածին,

Դու պահե նանի բալին, 

Նանի, նանի, նանի, նանի ջան,

Նանի դարդեր սարերով էր,

Նանի, նանի, նանի, նանի ջան:

       Էրվում եմ, վառվում եմ, 
       Չեմ կրնա, նանի ջան։ 

 Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,

Կարմիր խնձոր, լալ ու մարջան,

Նանի, նանի, նանի, նանի ջան,

Կարմիր խնձոր, լալ ու մարջան,

Նանի, նանի, նանի, նանի ջան։

         Էրվում եմ, վառվում եմ, 
         Չեմ  կրնա, նանի ջան։ 

Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,

Էն Աստըվածն  ու երկինքը,

Նանի, նանի, նանի, նանի ջան,

Սիրա տերին  ճար չի ըլնի, 

Նանի, նանի, նանի, նանի ջան։

        Էրվում եմ, վառվում եմ, 
        Չեմ  կրնա, նանի ջան։ 

Նանի, նանի ջան,
Նանի, նանի ջան,

Ջա՜ն:

 «Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

 

Պարատուն՝  Պար «Կոմիտասի շորոր»

 

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Без рубрики, Մեդիաուրբաթ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s