Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի)» ծես

images

ժամանակացույցը՝  Ապրիլի 26
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը

Ծրագիր

11:30-12:10` Միասնական Զատիկի ծես՝ Ծրագիր

12:10-12:40՝ Զատկական խաղեր՝
Խմբերով սկսում ենք խաղալ «Զատկվա հավկթաորս»: Հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ և երեխաները փորձում են դրանք գտնել։ Գտնելուց հետո խաղում «Ձու գլորոցի», «Ձու պտտոցի», «Ձու կոտրոցի»՝
Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը: Ծեսը ավարտվում է Զատկական ձվերի և այլ ծիսական ուտելիքներ համտեսմամբ, ուղեկցվելով երգով, պարով: Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով:

Ծիսական խմբեր՝ 

Լուսինե Գասպարյան՝ Հեծանվային ակումբին կից ներքին  բակ
Թամարա Մարիմմյան՝ Սպիտակ Ավազի մոտի 
Գոհար Սմբատյան, Կարինե Բաբուջյան՝ դպրոցի հետնաբակ
Մոնիկա Տոնոյան՝ 5 տարեկանների ներքին բակ
Լուսինե Հակոբյան՝ դպրոցի դիմացի տարածք

Մասնակիցներ՝
Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հրավիրված ղմբեր մյուս դպրոցներից, մարզերից հրավիրված մանկավարժներ

Ընթացք՝

Նախապես պատրաստած ծիսական ծառի, ակլատիզ տիկնիկի հետ դրսում երգով, խաղով, պարով դիմավորում ենք մասնակից հյուրերին: Ծառի գովերգման արարողությունից հետո, ակլատիզ տիկնիկի հետ երգում, խաղում ու ծեսից հեռացնում ենք, քանի որ այլևս փետուր չունի: Սկսվում է Զատիկի գովերգումը:

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:
  • Ազգային ծիսական խաղերի պահպանում, տարածում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև 5_րդ դասարան

Ծեսի նախապատրաստական փուլ

Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:

6 տարեկանների խմբային աշխատանքը

Նկարահանում անհատական գործիքներով, տեսախցիկներով

Ծիսական երգերի փաթեթ

Իրականացված նյութերի աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

 

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Նախագծային աշխատանք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s