Պարերգեր

23549653_1945280348831786_1603747628_n

Փետրվար ամսին ուսուցանվող պարերգերի տեքստեր՝ ըստ դասարանների

Փափուռի

Տանարի, նա, նա, նա, նարի նա,
Նա նարի կդիյո, Փափուռի:
Տանարի, նա, նա, նա, նարի նա,
Նա նարի կդիյո, Փափուռի:

Էրկու քոլորիկ նոր հարս,
էրկուս քելեն հըտ իրաց,
Հըտ մեկին հանաք էրաց,
Մեկ լի ձեռք հինա դրած։
Տանարի նա, նա, նա, նա, նարի նա,
Նա, նարի կդիյո, Փափուռի:

Գացի,գացի հեռեցա,
Բարձր սարին մոտեցա,
Զարկից անձրև ու հեղեղ,
Թռչից էդ զղարիբ վօրիկ։
Տանարի, նա, նա,նա, նարի նա,
Նա, նարի կդիյո, Փափուռի:

Տո տղա, տղա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,
Գնա վերին թաղ արի,
Քաղե մանուշակ արի։
Տանարի, նա, նա, նա, նարի նա:

Դռ դոփ-դոփ, (կատակերգ Ղարաբաղի)

 Դռ դոփ-դոփ հրսանեք,
Պապոնց տանը կնանեք։
Դռ դոփ-դոփ հրսանեք,
Պապոնց տանը կնանեք։

Հըվաքվալը վեր ծափ տան,
Ուրանց  թափ տան մե պար կյան,
Սրտներենը վեր ասին,
Ըստուր-ընդուր, ըստուր-ընդուր բամբասին:

Հարսին ասին քաչալա,
Դերը վզան պաչալա,
Պելին բլա  դիրընչի,
Խաչախպերը թալանչի:

Դռ դոփ-դոփ հրսանեք,
Պապոնց տանը կնանեք։
Հըվաքվալը վեր ծափ տան,
Ուրանց թափ տան մե պար կյան,
Սրտներենը վեր ասին,
Ըստուր-ընդուր, ըստուր-ընդուր բամբասին։

Հարսին հերը լալ էգյա,
Մարը ցավ ու ալէգյա,
Տալը քոռա, քուրը քառ,
Այ քեզ ղավալ ու մակար:
Դռ  դոփ-դոփ  հրսանե՜ք…

 

 

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий