«Անուշ» հանրակրթական նախագիծ

maxresdefault

Ժամանակահատված՝ ապրիլի 16_ից մայիսի 16

Մասնակիցներ ՝ հարավային դպրոցի 3-4-5 դասարանի սովորողներ, դասավանդողներ

Նախագծի նպատակն է՝  պոեմը դարձնել հանրամաչելի հանրակրթական, դարձնել այն յուրաքանչյուրինը, երաժշտական կերպարը ծիսականացված մատուցել, սովորողինը դարձնել, հանրայնացնել:

Բխող խնդիրներ

  • Ստեղծել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ միջավայր

  • Հեղինակի խոսք՝ Սեբաստացիների խումբ՝ համապատասխան մասնագետների կողմից ընտրված

  • Տվյալ ժամանակաշրջանի կոլորիտը ընդգծելու համար դիմել ժող. նվագարանների օգնությանը՝ այն էլ ավելի հասանելի և ընկալելի  դարձնելու նպատակով

  • Իրականացնել նախագիծը այնպիսի մակարդակով, որ ճանաչում ձեռք բերի ոչ միայն մեր կրթահամալիրում, այլ նաև կրթահամալիրի պատերից այն կողմ:

  • Նախագծում ներառել «Սեբաստացիներ» մանկական, պատանեկան, ուսուցչական, վոկալ երգչախմբերը

Ծրագրում՝

 Ծրագրային պարերգեր՝

Միասնական ընթերցում
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Միասնական պարերգ «…»

Միասնական ընթերցում՝ 
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

Տղաների խումբ

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր։

Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.

Միասնական պարերգ՝ «…» (աղջկա գովք)

Աղջիկներ
— Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

Միասնական
-Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Միասնական երգ՝ «…»

Աղջիկներ շրջանում մի քայլ առաջ են գալիս ու դեմքով կանգնում տղաներին՝ գոյացնելով շրջան շրջանի մեջ

Աղջիկների խումբ
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Տղաները շրջանը մեծացնում են, աղջիկները կենտրոնում պարում են:

Միասնական երգ «…»

Տղաների խումբ
— Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում,
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…

Աղջիկներն ու չպարող տղաները մի գծով կանգնում են բեմի առջը՝

Միասնական պար՝ «Յարխուշտա»

Միասնական. Համբարձման ծես

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Միասնական պարերգ «Համբարձում յայլա»

Վիճակահանություն ՝

— Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։
— Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

— Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Միասնական պարերգ՝ «Մանի ասեմ ու շարեմ»

Երկու շարքով սովորողները կանգնում են բեմի առջևը՝

Միասնական՝
Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում էր մոլոր,
Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր էր ասում ու ման էր գալիս։

Երաժշտական կատարում Մարիամ Մնացականյան՝ «Սարերի հովին մեռնեմ»

Զանգակները զնգացնելով հավաքվում են բոլորը, իրար թիկունքով շրջան կանգնում, երկրորդ տունից կանգնում են իրար դեմքով և ձեռքերը բռնած դանդաղ շրջանով պտտվում:

Միասնական՝
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Միասնական պարերգ՝ «Հեյ գյուլ եմ, նա՜յ-նա՜յ»

Ծրագրում՝

Ծրագրային պարերգեր՝

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Նախագծային աշխատանք, Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “«Անուշ» հանրակրթական նախագիծ

  1. Уведомление: Ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն. մայիսի 7-ից 11-ը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  2. Уведомление: Մայիսյան 13-րդ հավաք. աշխատակարգ — Մարինե Ոսկանյան

  3. Уведомление: Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 13-րդ հավաք | Մարինե Մկրտչյան

  4. Уведомление: Մայիսի 16-ից 18-ը հանրապետության դպրոցների տեխնոլոգիայի-կերպաիվեստի և երաժշտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ամփոփում – Հայ

  5. Уведомление: ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ-ԿԵՐՊԱԻՎԵՍՏԻ ԵՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ(Մայիսի 16-18) | Նարինե Դա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s