Ազգային պարն ու երգը դպրոցում, որպես հանրակրթություն

28450349_2065250386834781_1718086020_n

Ազգային մշակույթի տարածման ավելի լավ միջոց քան պարը, կարծում եմ չկա: Ազգայինի հանդեպ սերը պետք է սերմանել մանուկ հասակից՝ դաստիարակելով ազգայինի ոգով՝ մշակույթով: Պետք է պարը դառնա մեր ապրելակերպի մի մասնիկը, որ պահանջը զգացվի պարելու, այլ ոչ թէ պարել, քանի որ ասված է:

Կարևոր է նաև տեսականորեն իմացություն տալ երաժշտության ստեղծողի մասին, միանշանակ՝ ինչպիսի միջավայրում է ստեղծվել տվյալ երգը կամ պարը: Իհարկե, նույն միջավայրը ստեղծել չենք կարող, բայց կարող ենք տեսականորեն տեղ հասցնել իմաստը: Ինչու չէ, որոշ ծիսական երգերի ուսուցման ընթացքում կարելի է նաև ինչ-որ չափով ստեղծել միջավայրը (Նոր տարի, Սուրբ ծնունդ, տեառնընդառաջ, բարեկենդան, ծաղկազարդ,զատիկ,համբարձում, վիճակ, կաթնապրի տոն, վարդավառ,անձրևաբեր, հարսանեկան, հացթխիկ):

1-3_րդ դասարաններում ազգային երգերը ընկալելի մատուցելու, ավելի հետաքրքիր ընթացք ստեղծլու համար, այն կարելի է մատուցել հիմնականում խաղի միջոցով: Խաղը պետք է աննդհատ ուղղորդի:

 

«Պարը լեզու է. ինչպես խոսելու լեզուն, երաժշտական լեզուն, ճարտարապետական լեզուն, կերպարվեստի լեզուն և այլն: Լեզուն մի բան փոխանցելու միջոց է, ուրեմն կարևոր է նախ և առաջ ոչ թե ընդհանրապես պարը, այլ այն բովանդակությունը, ոգին, զգացումը և այլն, որը փոխանցում է մեր ազգային բնավորության, ոգու, արյան լավագույն և ազնվագույն մասը: Այդ պարը քչերն են տեսել, բայց, ի վերջո, մի օր հասնելու է մեր երեխաներին»:             Արթուր Շահնազարյան

28313396_2065250323501454_1873508570_n

Պարի, պարերգի ուսուցման առաջնային խնդիրներն են՝

  • Ռիթմիկ պատկերների ճիշտ ընկալումը
  • Ճիշտ կեցվածքը
  • Ճեռքերի, ոտքերի դիրքը
  • Պարավոտքի կառուցվածքը
  • Պարը երգի հետ համատեղելը

Նպատակը

  • Ազգային մշակույթի յուրացում
  • Ազգային մշակույթի տարածում

Արդյունքում ՝

  • Սովորողը կդառնա ազգային մշակույթի կրող և տարածող:

Պարերգը մի փոքր ավելի դժվարընկալելի է, այստեղ կարևոր է ռիթմիկ զգացողության վարժությունները: Հեշտ ընկալման համար պարերգի տեքստը պետք է սովորել պարային ռիթմիկ պատկերին համապատասխան արտասանելով, հետո փորձել պարը համատեղել երգի հետ:

28381381_2065250160168137_1339688172_n

Դասվարի դերը երաժշտության դասնթացում

Բացի երաժշտության դասավանդողի դասաժամերից, շաբաթական մեկ երաժշտության պարապմունք անցկացնում է դասվարը: Դասվարը օգնում է սովորել երգերի, պարերգերի տեքստերը: Դասվարը տեղեկացված է լինում ծրագրային, նախագծային ուսուցանվող նյութերից:

Դպրոցում մեծ նշանակություն է տրվում  առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպմանը: Այն լինում է առավոտյան ժամը՝09:00_ից 09:15, որի ընթացքում ուսուցանվում են նոր երգեր, պարեր, պարերգեր: Ընդհանուր պարապմունքին մասնակցում է ամբողջ դպրոցը(սովորող, դաստիարակ, դասավանդող):

28033909_2050557104970776_231030183_o

Об авторе mariammnatsakanyanmskh

ԵՐԱԺԻՇՏ
Запись опубликована в рубрике Հոդվածներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s